Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները քննարկել են էներգետիկ նախագծերը

Բաքու-ԱՊԱ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը քննարկել են՝ համատեղ իրագործվող էներգետիկ նախագծերը: Այդ մասին երեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է Բերաթ Ալբայրաքը:

Ինչպես գրել է Ալբայրաքը, հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև TANAP նախագծի իրագործումը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում հարաբերությունները:

Նախարարների հանդիպումն անցկացվել է Անկարայում, ուր Բերաթ Ալբայրաքի հրավերով ժամանել է ադրբեջանցի նախարարը: Ինչպես Trend-ին ասել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում, Փարվիզ Շահբազովի Թուրքիա այցը ծանոթացման բնույթ է կրում:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285