Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«ՎՈւԱՄ-ի երկրների միջև ազատ առևտրի գոտին կարող է իրականանալ արդեն այս տարի»

Բաքու-ԱՊԱ: Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության՝ ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակում ազատ առևտրի գոտին կարող է կյանքի կոչվել արդեն այս տարի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը կազմակերպության անդամ երկրների հանդիպման ժամանակ:

«Մենք ստորագրել ենք համաձայնագիր, որը հնարավորություն կտա արդեն 2017 թվականին սահմանել ազատ առևտրի գոտի մեր երկրների միջև»,- հայտարարել է Գրոյսմանը: Նրա խոսքով՝ ստորագրվել են նաև լրացուցիչ արձանագրություններ՝ մաքսային քաղաքականության վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՎՈւԱՄ-ի անդամ երկրներն այսօր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Վլադիմիր Գրոյսմանի խոսքով՝ մասնակիցները նաև ուշադրություն կհատկացնեն կազմակերպության շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288