Լրահոս
աճ
Ամենաընթերցված

АНАМА-ի տնօրեն. «Ջոջուգ Մարջանլիում 300 հա մաքրվել է ականներից ու ՉՊԶ-ից»

Բաքու-ԱՊԱ: «Իր ստեղծման օրից մինչ այսօր, Ադրբեջանի Հանրապետության Տարածքների ականազերծման գործակալության (АНАМА) աշխատակիցների կողմից մաքրվել է՝ ավելի քան 40 հազար հա մակերեսով տարածք, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 760 հազար ական ու չպայթած զինամթերք (ՉՊԶ)»:

Այդ մասին հայտարարել է՝ АНАМА-ի տնօրեն Գազանֆար Ահմեդովը: Նա ասել է, որ հայկական օկուպացիայից Ջեբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլը գյուղի ազատագրումից հետո, 126 օրվա ընթացքում ականներից ու ՉՊԶ-ից մաքրվել է 300 հա տարածք. «Ջոջուգ Մարջանլը գյուղում հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 760 հազար ական ու չպայթած զինամթերք: Այդպիսով, մենք պայմաններ ենք ստեղծել նրա համար, որպեսզի հարկադիր վերաբնակները կարողանան վերադառնալ հարազատ հողեր: Դա առաջին քայլն էր: Հուսով ենք, որ մոտ ժամանակներում մենք այս գործողությունները կիրականացնենք Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում»:

АНАМА-ի տնօրենը նշել է, որ 2005 թ. Ադրբեջանը համատեղ նախագծեր է իրագործում ՆԱՏՕ-ի հետ. «Կցանկանայի նշել «Saloğlu» և «Ceyrançöl» նախագծերը: Այս տարի մեկնարկել է «Ceyrançöl» նախագծի 3-րդ փուլը, այդ նախագծի իրագործումը կշարունակվի մինչև 2018 թվականը»:

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության Տարածքների ականազերծման գործակալության (АНАМА) ստեղծվել է 1998 թ. հուլիսի 18-ին՝ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296