Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը կկառավարի Իրանի երկաթուղային օբյեկտները

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը, որպես երկու երկրները միացնող երկաթուղու հատվածի շինարարության համար վճար՝ առնվազն մոտակա 15 տարիների ընթացքում օգտագործելու է իրանական Աստարայում երկաթուղային օբյեկտները, Trend գործակալության ասել է՝ Իրանի երկաթուղային ճանապարհների (RAI) պլանավորման և ներդրումների բաժնի պետի տեղակալ Նուրոլլահ Բեյրանվանդը։

Նրա խոսքով, կողմերը անցած շաբաթ Բաքվում հանդիպմանը ավարտել են՝ Ռաշտ-Աստարա երկաթուղու, ինչպես նաև երկու երկրները միացնող՝ Աստարա (Իրան) - Աստարա (Ադրբեջան) երկաթուղու հատված շինարարության ֆինանսավորման հետ կապված հարցերը։

«Աստարա-Աստարա երկաթուղու նախագծի առաջին փուլը կավարտվի մեկ ամսվա ընթացքում։ Ադրբեջանը ներդրումներ է անում՝ երկու քաղաքները երկաթուղային ճանապարհի, ինչպես նաև իրանական Աստարայում երկաթուղային կայարանի և բեռների տերմինալի շինարարության մեջ։ Իր հերթին, Ադրբեջանը՝ Աստարա-Աստարա երկաթգիծը և իրանական Աստարայում երկաթուղային կայարանը 15 տարվա ընթացքում կառավարելու իրավունք կստանա։ Ադրբեջանը նաև իրանական Աստարայում գտնվող տերմինալները 25 տարվա ընթացքում կառավարելու իրավունքը կստանա»,- ասել է Բեյրանվանդը։

Պետի տեղակալը հավելել է, որ ադրբեջանական կողմը համաձայնվել է՝ Աստարա-Աստարա երկաթուղով ամեն տարի փոխադրել մինչև երկու միլիոն տոննա բեռ։

Ավելի վաղ Ադրբեջանը համաձայնվել է 60 միլիոն եվրո տրամադրել՝ Աստարա քաղաքում (Իրան) երկաթուղային օբյեկտների զարգացման համար։

Պայմանագիրը նախատեսում է երկաթուղային կայարանի և նավթային, հացահատիկային, ընդհանուր և կոնտեյներային տերմինալների շինարարությունը։

Բեյրանվանդը հիշեցրել է, որ Ադրբեջանը 500 միլիոն դոլար վարկ կտրամադրի Իրանին՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության համար։

«Եթե հատկացված վարկը չծածկի 164 կիլոմետրանոց երկաթգծի շինարարության ծախսերը, ապա իրանական կողմը պարտավոր կլինի անհրաժեշտ միջոցներ հատկացնել նախագծի ավարտման համար»,- ասել է պետի տեղակալը, տեղեկացնում է Armenia.Az-ը։

Իրանը նաև երկաթուղու երկայնքով գտնվող հողերը գնելու պարտավորություն է ստանձնում։

Բեյրանվանդը Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությունը անվանել է՝ ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի համար «ռազմավարական նախագիծ»։

«Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար վարկը կհատկացվի կառավարության մակարդակով (G to G)»,- հավելել է Բեյրանվանդը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285