Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ. Սումգայիթի իրադարձությունները կանխամտածված սադրանք էին

Բաքու-ԱՊԱ: «Սումգայիթի իրադարձությունները կանխամտածված սադրանք էին, որոնք կազմակերպվել էին Հայաստանի և ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների կողմից»:

Այս մասին, սումգայիթյան իրադարձությունների 30-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ դիմելով նման սադրանքի՝ նրանք փորձում էին ապացուցել, որ ադրբեջանցիների և հայերի համատեղ գոյատևումն անհնար է: «Սումգայիթի իրադարձությունները կանխամտածված սադրանք էին», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը:

«Անջատողականության ագրեսիվ քաղաքականություն վարող հայերը գիտակցեցին, որ իրենց սադրանքն իրականացնելու հնարավորություն ունեն: Այսօր հայկական լոբբին փորձում է Սումգայիթի իրադարձությունները ներկայացնել այլ լույսի ներքո», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների վարած շովինիստ քաղաքականության հետևանքով այսօր այն վերածվել է մոնոէթնիկ պետության:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267