Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. «Մենք ոչ մի ֆինանսական խնդիր չունենք»

Բաքու-ԱՊԱ: «Մեր երկիրը մեծ ներուժ ունի, առաջին հերթին դա մարդկային կապիտալն է։

Մենք միջոցները հիմնականում ուղղել ենք մարդկային կապիտալի զարգացմանը։ Անշուշտ մենք զարգացնում ենք մեր տնտեսության հիմքը հանդիսացող էներգետիկ հատվածը, ոչ նավթային հատվածը, գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը։ Այսօր հայացք գցելով աշխարհի քարտեզին, անշուշտ, ես չեմ ուզում Ադրբեջանը համեմատել ուրիշ որևէ երկրի հետ՝ համոզվում ես, որ Ադրբեջանը իրոք ցուցադրում է հաջող, արագ ու կայուն զարգացման օրինակ։ Դա շատ է ուրախացնում մեզ»։

Այդ մասին նոյեմբերի 10-ին կայացած՝ Գյանջայի պետական ֆիլհարմոնիայի նոր շենքի բացման արարողությանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը այս տարի նույնպես կավարտի հաջող ցուցանիշներով։

«Հաջորդ տարի էլ ավելի հաջող կլինի։ Ոչ վաղուց ես նշել եմ, որ մենք ոչ մի ֆինանսական խնդիր չունենք։ Եթե դրանք գոյություն ունենային, ապա մեն չէինք կարողանա նման ծավալի միջոցներ ուղղել սոցիալական նախագծերին»,- ասել է Իլհամ Ալիևը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285