Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. ՕՊԵԿ+ գործարքը 2018-ից հետո կերկարաձգվի

Բաքու-ԱՊԱ։ Բաքուն համարում է, որ ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող և չհանդիսացող երկրների միջև կնքված նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը 2018-ից հետո կերկարացվի:

 Այս  «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ռ«Հուսով ենք, որ այս ձևաչափով համագործակցությունը կշարունակվի: Այն պետք է շարունակվի: Հիմա լավ է, որ համաձայնագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ: Կարծում եմ, որ այն հետագայում էլ երկարաձգելու անհրաժեշտությունն կլինի», - ասել է Իլհամ Ալիևը:  

Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Բաքուն աջակցում է նավթի գների կայունացման վերաբերյալ ՕՊԵԿ-ի համաձայնագրին և նույնիսկ գերակատարում է նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ կապված իր պարտավորությունը:

«Երեքշաբթի օրը Դավոսում ես հանդիպեցի ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոի հետ: Նա շատ բարձր գնահատեց մեր դերը որպես մի երկիր, որը ոչ միայն կատարում է իր պարտավորությունները, այլև կարևոր դեր է խաղում ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող և չհանդիսացող երկրների մերձեցման գործում», - ասել է Իլհամ Ալիևը:      

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277