Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահը կանխագուշակում է զբոսաշրջային հոսքի աճը երկիր

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արտասահմանյան զբոսաշրջիկների հոսքի աճ է ակնկալում երկիր, որի մասին նա հայտարարել է Նախարարների կաբինետի՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և առաջիկա խնդիրներին նվիրված ընդլայնված նիստի շրջանակներում:

«Մեզ ուրախացնում է այն, թե ինչպես է այս տարի զարգանում զբոսաշրջության ոլորտը: Զբոսաշրջիկների թիվը աճել է 25%-ով»,- ասել է պետության ղեկավարը:

Նրա կարծիքով, Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունը գլխավորապես աճում է՝ երկրում անցկացվող միջազգային մրցումների և միջոցառումների անցկացման շնորհիվ:

«Ես դրանց մեջ հատկապես պետք է ընդգծեմ «Ֆորմուլա 1-ի» մրցումները: Այդ մրցումների լսարանը աշխարհում կազմում է 500 մլն մարդ»,- ասել է նախագահը:

Իլհամ Ալիևը նշել է, որ կես մլրդ հեռուստադիտողները՝ Բաքվի գեղեցկություններով հիանում են Ադրբեջանի Գրան պրիի անցկացման ժամանակ:

«Իհարկե, այդ մրցումներին մասնակցող մարզիկները, պատվիրակությունների անդամները, հյուրերը՝ տուն վերադառնալով, լավ տպավորություններով կիսվում են իրենց ընկերների հետ: Դրա համար էլ զբոսաշրջային հոսքը էլ ավելի մեծ կլինի: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Հատկապես մեծ անհրաժեշտություն կա՝ Բաքվում ու շրջաններում նոր հյուրանոցների շինարարության»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Նախագահը ձեռնարկատերերին խորհուրդ է տվել՝ ներդրումներ կատարել այդ ուղղությամբ , «որովհետև դա եկամտաբեր ոլորտ է և դրա զարգացումը լավ արդյունքներ կտա»:

Նա ընդգծել է, որ «Ադրբեջանը աշխարհում հայտնի է, որպես անվտանգ, կայուն պետություն և գնալով ավելի շատ մարդիկ են իմանում նրա մասին»:

Ադրբեջանի նախագահը նաև կոչ է արել երկրի շրջանների գործադիր իշխանությունների ղեկավարներին՝ աջակցություն ցուցաբերել ներդրողներին, այլ ոչ թե խնդիրներ չստեղծել նրանց համար:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286