Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահին շնորվել է «Լրագրողների բարեկամ» մրցանակը

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է «Լրագրողների բարեկամ» մրցանակին:

Այդ մասին՝ Ազգային մամուլի օրվան նվիրված՝ լրագրողներին նորակառույց շենքում բնակարանների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է՝ Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովը: Նրա խոսքով, ԶԼՄ-ների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ խոսքի ու մամուլի ազատության, ԶԼՄ-ներին աջակցության, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, լրագրողների պաշտպանության և նրանց բնակկենցաղային պայմանների բարելավման ոլորտում երկարատև քաղաքականության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է՝ «Լրագրողների բարեկամ» մրցանակին:

Այնուհետև Ա. Ամաշովը պետության ղեկավարին է հանձնել մրցանակը:

Նշենք, որ Մամուլի խորհուրդը և Լրագրողների պաշտպանության «Ռուհ» հասարակական միավորումը հունիսի 20-ից մինչև հուլիսի 15-ը՝ հարցում են հայտարարել զանգվածային լրատավամիջոցների շրջանում՝ 2017 թ. «Լրագրողների բարեկամ» մրցանակի հանձնման համար: Այդ նպատակով Մամուլի խորհրդում աշխատանքային խումբ է ստեղծվել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286