Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Լիբերմանի վրա մահափորձի մեջ հայկական հետք է տեսնում

Բաքու-ԱՊԱ։ Չի բացառվում, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի վրա մահափորձի մեջ կա հայկական հետք»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, պահեստի գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը:   Չինգիզ Մամեդովն ընդգծել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը միշտ անհանգստացրել է հայերին:   

«Հայաստանի խորհրդարանի պատվիրակության Իսրայել կատարած այցի ժամանակ Լիբերմանը իր երկրին կոչ արեց շարունակել աջակցել Ադրբեջանին:   

Հարկ է նշել, որ մահափորձը տեղի ունեցավ հայկական պատվիրակության Իսրայել կատարած ձախողված այցելությունից անմիջապես հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն նախօրոք ծրագրված էր:

Հայաստանի հանցավոր ռեժիմը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ միասին իրենց նպատակներին հասնելու համար պարբերաբար կազմակերպում են մահափորձեր և ահաբեկչական ակտեր: Ինչպես հայտնի է, այդ մեթոդների կիրառումը նույնիսկ արտացոլված է հայկական շատ կազմակերպությունների կանոնադրությունում:    

Հայ ահաբեկիչները մասնակցել են Փարիզում, Մոսկվայում, Ստամբուլում և շատ այլ քաղաքներում կազմակերպված մահափորձերին և ահաբեկչական գործողություններին: Չի բացառվում, որ նրանք կապ ունեն նաև այս մահափորձի հետ», - ասել է Չինգիզ Մամեդովը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267