Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում առաջարկում են տուգանք սահմանել գրական լեզվի կանոնները խախտելու համար

Բաքու-ԱՊԱ: Մամուլի խորհուրդն առաջարկում է տուգանք սահմանել գրական լեզվի կանոնները խախտելու համար:

Այս մասին հայտարարել է Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովը՝ «ԶԼՄ-ների դերը ադրբեջաներեն գրական լեզվի պահպանման և զարգացման գործում» թեմայով խորհրդաժողովում:

«Առկա խնդիրների վերացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք քայլեր: Այսօր ԶԼՄ ստեղծելու համար որևէ արգելք չկա: Դրա համար էլ, հիմնադիրների վրա պետք է ավելի մեծ պատասխանատվություն դրվի: Ֆրանսիայում նախատեսված է խոշոր չափի տուգանք մայրենի լեզվի նորմերի խախտման համար: Կարծում եմ, որ նման միջոցներ կարելի է ձեռնարկել նաև Ադրբեջանում», - ասել է Մամուլի խորհրդի նախագահը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297