Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում սահմանվել է «Խիզախության համար» շքանշան

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանում սահմանվել է «Խիզախության համար» շքանշան, որը նախատեսված է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների համար:

Համապատասխան օրինագիծը Ադրբեջանի նախագահի կողմից ներկայացվել է Միլլի Մեջլիսին:

Ըստ փաստաթղթի՝ «Խիզախության համար» շքանշանով պարգևատրվելու են Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողները հետևյալի համար.

- Զորամասերի կամ զորամիավորումների ղեկավարությանը՝ մարտական օպերացիաների ժամանակ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որի արդյունքում ազատագրվել են կարևոր կամ ռազմավարական տարածքներ, բնակավայրեր, շրջաններ կամ գյուղեր, 

- Ադրբեջանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման գործում մատուցած հատուկ ծառայությունների,

- Արտակարգ իրավիճակների ժամանակ կամ էքստրեմալ պայմաններում մարդկանց կյանքը փրկելու ժամանակ մատուցած հատուկ ծառայությունների,

Պետական սահմանների անվտանգության ապահովման գործում մատուցած հատուկ ծառայությունների:

Օրինագծում նշված է, որ «Խիզախության համար» շքանշանն ունենալու է 3 աստիճան:

Փաստաթուղթը քննարկման կդրվի նոյեմբերի 14-ին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027