Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱՄՀ. Ադրբեջանի տնտեսության տարեկան աճը կկազմի 4%

Բաքու-ԱՊԱ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը միջին ժամկետ հեռանկարում կաճի 3,5%-4%-ով:

Մոհամմեդ Ալ-Գորչիի գլխավորած ԱՄՀ-ի առաքելությունը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 14-ը գտնվել է Բաքվում, որտեղ խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի կառավարության հետ:

«Ակտիվ մակրոտնտեսական քաղաքականության և նավթի բարձր գնի շնորհիվ 2017 թվականին Ադրբեջանի տնտեսությունը կայունացել է: Ոչ նավթային հատվածի աճը կապված է հիմնականում ծառայությունների ոլորտի և գյուղատնտեսության վերականգնման շնորհիվ», - ասված է Մոհամմեդ Ալ-Գորչիի հայտարարության մեջ:  

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 0,3%, միջին տարեկան գնաճը՝ 13%:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027