Լրահոս
աճ
Ամենաընթերցված

AZAL-ը 2 մլրդ դոլարի Boeing օդանավեր կգնի

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն (AZAL) և Boeing ընկերությունը կիրակի պայմանավորվածություն են ձեռք բերել B787-8 Dreamliner տիպի 5 և B747-8F տիպի 2 օդանավերի գնման շուրջ:

Համաձայնագիրը ստորագրել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջահանգիր Ասկերովը և Boeing Commercial Airplanes-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քեվին Մաքալիստերը (Kevin McAllister): Գործարքի արժեքը կազմում է 1,9 մլրդ դոլար: Օդանավերը Ադրբեջան կբերվեն 2019-2020 թվականներին:  

Փաստաթուղթը ստորագրվել է Dubai Airshow 2017 խոշորագույն միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում:

«Նոր օդանավերի ձեռքբերումը հնարավորություն կտա մեզ ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և մեծացնել ուղևորափոխադրումների ծավալը: Մենք գոհ ենք Boeing-ի հետ համագործակցությունից, որն Ադրբեջանի հուսալի գործընկերն է», - ասել է Ջահանգիր Ասկերովը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285