Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բխում է մեր շահերից». Յոհանես Հան

Բաքու-ԱՊԱ: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բխում է մեր շահերից: Կա կարծիք, որ այս նախագիծը նոր Մետաքսե ճանապարհի հայեցակարգերից է, ինչը ամբողջովին բխում է մեր շահերից:

Եվրամիությունը շուրջ 20 երկրների ամենախոշոր առևտրային գործընկերն է: ԵՄ-ն բաց է միջազգային առևտրային կապերի համար: Մենք շահագրգռված ենք ցանկացած ենթակառուցվածքային նախագծով»:  

Այդ մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցում են  երկու հակամարտող երկրներ, հնարավոր է արդյոք նրանց միջև համագործակցություն, Յոհանես Հանը հայտարարել է.   

«Արևելյան Բալկաններում հաջողությամբ իրականացվում է ենթակառուցվածքային նախագիծ, որի մեկնարկը տրվել է 4 տարի առաջ:  Այդ նախագծի նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ազդակ հաղորդել կողմերի միջև կապերի զարգացմանը»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289