Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«ԲԹԿ-ն կուժեղացնի տարածաշրջանային համագործակցությունը». Կվիրիկաշվիլի

Բաքու-ԱՊԱ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կուժեղացնի տարածաշրջանային համագործակցությունը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» խորագրով միջազգային խորհրդաժողովում ունեցած իր ելույթում:    

Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է իր ավանդը ներդնել «Նոր մետաքսե ճանապարհ» նախաձեռնության մեջ: «Ինչպես գիտեք, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ հոկտեմբերին շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը Կենտրոնական Ասիայի երկրներին եվրոպական երկաթուղային ցանցին միացնող այլընտրանքային ճանապարհ է», - ասել է Կվիրիկաշվիլին:  

Նշենք, որ «Մետաքսե ճանապարհ» ֆորումի աշխատանքներին մասնակցում են ավելի քան 60 երկրների շուրջ 2 հազար ներկայացուցիչներ: Ադրբեջանը միջոցառմանը ներկայացնում են տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289