Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Expo 2025-ի գնահատման առաքելությունը կայցելի Բաքու

Բաքու-ԱՊԱ: Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի Expo 2025 նախապատրաստման և անցկացման հարցով գնահատման խումբը Բաքու կայցելի 2018-ի գարնանը:

Այս մասին Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրի Կերկենտզեսը:

«Վերջին երկու օրում ես մի քանի կարևոր հանդիպում եմ անցկացրել: Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ: Ես բանակցություններ եմ անցկացրել նաև ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, ինչպես նաև երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հետ: Հանդիպումների ժամանակ մենք քննարկեցինք նախագծի ապագան: Սա շատ կարևոր պահ է, որովհետև դա ցուցադրում է, որ Expo 2025-ի անցկացումը Ադրբեջանի համար համազգային նախագիծ է», - ասել է  Կերկենտզեսը:      

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027