Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Գլխավոր դատախազություն. Սումգայիթում հայերը փորձում էին հրկիզել իրենց տները և դրանում մեղադրել ադրբեջանցիներին

Բաքու-ԱՊԱ: «Սումգայիթում հայերը փորձում էին հրկիզել իրենց տները և դրանում մեղադրել ադրբեջանցիներին»:

Այս մասին, սումգայիթյան իրադարձությունների 30-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննության վարչության կարևորագույն գործերով քննիչ Նադիր Միրզոևը:

Նա նշել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է՝ Սումգայիթի անկարգությունների նախօրեին քաղաքում են գտնվել Հայաստանի պետհամարանիշներով մի քանի մեքենա, Բաքվի և Սումգայիթի հյուրանոցներում տեղավորվել են մեծ թվով հայեր, որոնք հեռացել են միայն անարգություններից հետո:

Նադիր Միրզոևը նշել է, որ Սումգայիթում բնակվող հայերը սադրիչ նպատակներով փորձել են հրկիզել իրենց տունն ու գույքը և դրանում մեղադրել ադրբեջանցիներին: Հետաքննության ընթացքում պարզվել է նաև՝ Սումգայիթում բնակվող հայերը տեղյակ են եղել, որ քաղաքում անկարգություններ են լինելու:

«Անկարգությունների նախաշեմին Սումգայիթի տարբեր մասերում շենքերի վրա հատուկ սարքավորումներ են տեղադրվել այդ ամենը տեսագրելու համար: Սումգայիթում շատ հայ ընտանիքների փրկել են իրենց ադրբեջանցի հարևանները և ծանոթները», - ասել է Նադիր Միրզոևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267