Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հարցում. Հարցվողների 85,2%-ը հայտարարել են, որ իրենց ձայնը կտան Իլհամ Ալիևին - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Նախագահական ընտրությունների նախաշեմին «ELS - Müstəqil Araşdırmalar Mərkəzi» հասարակական միավորումը սոցիալական հետազոտություն և հարցում է անցկացրել երկրում առկա հասարակական-քաղաքական իրավիճակի, արդիական հարցերի նկատմամբ բնակչության վերաբերմունքի գնահատման նպատակով։

«ELS - Müstəqil Araşdırmalar Mərkəzi» հասարակական միավորման նախագահ Իրադա Յագուբովան այսօր հրավիրված մամլո ասուլիսում խոսել է հարցման արդյունքների մասին։

Ի. Յագուբովան ասել է, որ հարցումն անցկացվել է 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ անցկացվել է երկրի 68 շրջաններում (բացառությամբ Նախչըվանի ԻՀ և օկուպացված շրջանների):

Հարցվողների 92,8%-ը Ադրբեջանում հասարակական-քաղաքական իրավիճակը գնահատել են որպես կայուն, 3,9%-ը՝ որպես անկայուն, իսկ 3,3%-ը հրաժարվել են պատասխանել։ Հարցին, թե Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում ճիշտ, թե՞ սխալ ուղղությամբ է զարգանում, հարցվողների 83,7%-ը պատասխանել են, որ ճիշտ, 4,8%-ը՝ սխալ, 11,5%-ը դժվարացել է պատասխանել։

Հաջորդ փուլում հարցվողներից հետաքրքրվել են, թե ինչպես են նրանք գնահատում Ադրբեջանի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը։ Հարցվողների 91,4%-ը պատասխանել են, որ աջակցում են պետության ղեկավարի արտաքին քաղաքականությանը, 4,5%-ը՝ չեն աջակացում, 4,1%-ը դժվարացել են պատասխանել։ Պետության ղեկավարի ներքին քաղաքականությանը աջակցում են հարցվողների 84,7%-ը, 5,5%-ը՝ չեն աջակցում։ Հարցվողների 9,8%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

Հարցման ընթացքում հարցվողներին հարց է տրվել՝ կքվեարկեն արդյոք նրանք Իլհամ Ալիևի օգտին, եթե ընտրությունները կայանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Հարցվողների 85,2%-ը ասել են, որ կքվեարկեին Իլհամ Ալիևի օգտին, 5,1%-ը՝ ոչ, 9,7%-ը՝ դժվարացել են պատասխանել։

Այսպիսով, այսօր ադրբեջանցի ընտրողները բարձր են գնահատում նախագահ Իլհամ Ալիևի գործունեությունը և պատրաստ են նրան աջակցել ապագա նախագահական ընտրություններում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299