Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հայ պատգամավորը՝ Բաքվում. «Հայաստանում մարմնավաճառության դեմ պայքարն անհրաժեշտություն է դարձել»

Բաքու-ԱՊԱ: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով Բաքվում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման հարցերում խորհրդարանների ներգրավվածության թեմային» նվիրված միջազգային խորհրդաժողովին, խոսել է իր երկրում գենդերային հավասարության հետ կապված իրավիճակի մասին:

Թանդիլյանը նշել է, որ գենդերային հավասարությունն արտացոլված է Հայաստանի օրենսդրության մեջ և երկրի վարչական կառույցներում դրա հետ կապված որևէ խնդիր չկա:

«Հայաստանում մեծ նշանակություն են տալիս մարմնավաճառության դեմ պայքարին, որովհետև դա դարձել է անհրաժեշտություն: Մենք օրենսդրական մակարդակով առաջարկել ենք արգելել աբորտները: Ցավոք, Հայաստանում առայժմ չկա օրենք կենցաղային բռնության մասին: Սակայն, մենք ծրագրում ենք մոտ ժամանակներս այդ հարցը քննարկման դնել», - ասել է Թանդիլյանը:     

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296