Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Այսօր ադրբեջանական բանակն աշխարհի 50 ուժեղագույն բանակների շարքում է»

Բաքու-ԱՊԱ։ Այսօր Ադրբեջանում անկախ քաղաքականություն է իրականացվում: Մեր քաղաքականությունը հիմնված է ազգային շահերի վրա»:

Այս մասին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի ձեռք բերած հաջողությունների հիմքը կազմում է   ժողովրդի և իշխանությունների համերաշխությունը: Գնալով ամրապնդվում է երկրի միջազգային հեղինակությունն ու դիրքը:   

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Իլհամ Ալիևը կարևորել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումները: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր պատմական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծվի:

«Այսօր ադրբեջանական բանակն աշխարհի 50 ուժեղագույն բանակների շարքում է, և մենք դա ապացուցեցինք մարտի դաշտում: 2016 թվականի ապրիլին մեր բանակի տարած փայլուն հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հզոր բանակը անկախության գրավականն է»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267