Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Այսօրվա Հայաստանի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության ակտիվ անդամներից մեկն է:

Այս հիանալի պատկերի ֆոնին Հայաստանը լիովին դուրս է մնացել տարածաշրջանային համագործակցության բոլոր ձևաչափերից: Եվ դա բնական է: Որովհետև մեր քաղաքականությունը կայանում է հենց դրանում: Հայաստանը մեկուսացվել է բոլոր հարցերից, այդ երկիրը չի մասնակցում տարածաշրջանային համագործակցության ոչ մի ձևաչափերին: Ոչ միայն նրա համար, որ մենք թույլ չենք տալիս դա, թեև համարում եմ, որ դա առանցքային գործոն է,-որովհետև Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում ոչ քաղաքական, ոչ տնտեսական և ոչ էլ տրանսպորտային տեսանկյունից»:

Այդ մասին՝ Նովրուզ բայրամի նվիրված համաժողովրդական հանդիսությունում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը քաղաքական տեսանկյունից չի հանդիսանում անկախ, Հայաստանը սատելիտ պետություն է. «Երկրի ներսում Հայաստանի ապագային վերաբերվող ընդունված որոշումները իմաստ չունեն: Այդ երկիր ներդրումներ չեն կատարվում, ներդրողները շահագրգռված չեն դրանում: Այստեղ դեր են խաղում մի քանի գործոններ: Առաջին հերթին կաշառակերության, գողության, կոռուպցիայի փաստերը, մյուս կողմից, հայերը զանգվածաբար լքում են իրենց երկիրը, այսինքն այդ արտագաղթը ընդունել է զանգվածային բնույթ: Ներդրումային կլիման շատ վատ է և շուկայական սահմանափակումները հնարավորություն չեն տալիս ներդրումներ կատարել այդ երկրում:

Ընդհարվելով նման պատկերի հետ, հայ ժողովուրդը պետք է մեկ անգամ ևս լրջորեն մտածի և հասկանա, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը չունի ապագա: Ադրբեջանը կվերկանգնի իր տարածքային ամբողջականությունը: Սակայն վերջին մի քանի տարիներին Հայաստանը լիովին մեկուսացվել է տարածաշրջանում համագործակցության գործընաթացներից: Նրանք տանուլ են տվել քաղաքական ասպարեզում, բոլոր միջազգային առաջատար կազմակերպությունները աջակցում են Ադրբեջանի դիրքորոշմանը: ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, ԵԱՀԿ-ը, ԻՀԿ-ն, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն և մյուս կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այդ կազմակերպությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորումը պահանջող բազմաթիվ բանաձևեր են ընդունել: Այսինքն դա Հայաստանի քաղաքական պարտությունն է: Նրանք պարտություն են կրել դիվանագիտական ճակատում: Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «հանրաքվեն» չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, դա չեն ճանաչել նաև միջազգային կազմակերպությունները: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը հնագույն ադրբեջանական հող է, Ադրբեջանի անբաժանելի մասը:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ներկայիս տարածքը պատմական ադրբեջանական հող է: Դա ապացուցում են բազմաթիվ գրքերն ու քարտեզները: Ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը վաղեմի ադրբեջանական հողեր են»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278