Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. Նախչըվանում տեղադրված է՝ հակառակորդի ցանկացած ռազմական թիրախները ոչնչացնելու ունակ սպառազինություն

Բաքու-ԱՊԱ: Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակը հագեցված է՝ հակառակորդի սադրանքների կանխման և հակահարձակում անցկացնելու համար ժամանակակից սպառազինությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

«Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում Նախչըվանի (Հայաստանի հետ սահմանակցող) անվտանգության ապահովմանը, ինքնավար հանրապետության ռազմական ներուժի ուժեղացմանը»,- չորեքշաբթի ինքնավար հանրապետություն այցի շրջանակներում ասել է Ի. Ալիևը:

Նրա խոսքով, Նախչըվանի բանակը, որպես ադրբեջանական բանակի բաղկացուցիչ մաս, հագեցված է ժամանակակից սպառազինությամբ, տեխնիկայով:

«Վերջին տարիներին մենք շատ բան ենք արել ադրբեջանական բանակի ուժեղացման համար, ձեռք բերված ժանամանակակից ռազմական տեխնիկան նույնպես ուղղվել է Նախչըվան՝ հանրապետության դիրքի ու ռելեֆի հաշվառմամբ: Այսօր Նախչըվանի բանակը հակառակորդի ցանկացած սադրանքները կանխելու և հակահարձակում անցկացնելու հնարավորություններ ունի: Նախչըվանում առկա են սպառազինություն և մեծ հեռահարության հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախները»,- նշել է նախագահը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027