Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կայացել է «Ղարաբաղի երկարաժամկետ զարգացումը՝ Աղդամի օրինակով» նախագծի շնորհանդեսը

Բաքու-ԱՊԱ։ Կայացել է «Ղարաբաղի երկարաժամկետ զարգացումը՝ Աղդամի օրինակով» նախագծի շնորհանդեսը, որը պատրաստվել է Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողներից կազմված SABAH խմբի կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների գործերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը, Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան, կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը, Օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, պատգամավորներ, հասարակայնության ներկայացուցիչներ:  

Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոհրա Մամեդովան նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է որոշել, թե ինչ ավանդ կարող են ներդնել ուսանողները օկուպացիայից ազատվելուց հետո տարածքների զարգացման գործում:    

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների գործերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովն ընդգծել է, որ այս նախագիծը մշակելիս ուսանողները հեռատեսություն են ցուցաբերել:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299