Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լավրովը մեկնաբանել է Մոսկվայում անցկացված հանրահավաքը, իսկ Նավալնին տուգանվել դրա կազմակերպման համար

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է մարտի 26-ին երկրի մի շարք քաղաքներում անցկացված հանրահավաքներին։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 26-ին, Ռուսաստանի տասնյակ քաղաքներում կոռուպցիայի դեմ հանրահավաքներ են անցկացվել: Բողոքի պատճառ է դարձել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետաքննությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անշարժ գույքի և ունեցվածքի վերաբերյալ:

Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հանրահավաքներին ռուսական իշխանությունների արձագանքը և գործողություններն իրականացվել են իրենց լիազորությունների շրջանակներում, հայտնում է rbc.ru-ն:

«Դուք ասացիք հանրության արձագանքի մասին, ես, անկեղծ ասած, լսել եմ միայն մի շարք եվրոպական մայրաքաղաքներում, Վաշինգտոնում պաշտոնատար անձանց արձագանքը: Հասկանում եք, երբ նույն իրադարձությունները տարբեր արձագանք են առաջացնում, հավանաբար, նորից հիշում ենք այդ երկակի չափանիշերը: Ես չեմ հիշում, որ մեկը շատ անհանգստանար առնվազն հրապարակայնորեն այն որոշումների վերաբերյալ, որոնք վերջերս կայացվել են Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, որոնց իշխանությունները պարզապես արգելել են հանրահավաքներ անցկացնել: Եվ ոչ մեկ ոչինչ չէր ասում այդ առնչությամբ»,- հայտարարել է ԼավրովըՄոսկվայի Տվերի դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաքի կազմակերպման համար և տուգանել է նրան 20 հազար ռուբլիով:

Կրեմլում, մեկնաբանելով Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հանրահավաքները, ափսոսանք են հայտնել այն առնչությամբ, որ ակցիաների մասնակիցները չեն օգտվել իշխանություների առաջարկած այլընտրանքային հարթակներից:

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ցույցերին մասնակցել է մինչև 8 հազար մարդ, 600 մարդ ձերբակալվել է: Իրավապաշտպանները պնդում են, որ ձերբակալվել է հազարից ավելի մարդ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288