Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մարտի 31-ին նշվում է ադրբեջանցիների ցեղասպանության օրը

Բաքու-ԱՊԱ: Մարտի 31-ին նշվում է ադրբեջանցիների ցեղասպանության օրը:

ХХ-րդ դարում ադրբեջանցիները բազմիցս ոչնչացման ու տեղահանման են ենթարկվել: Երկար տարիներ լռության են մատնվել ադրբեջանցիների ոչնչացման ու պատմական ադրբեջանական հողերի յուրացման փաստերը, իսկ այդ մասին արտահայտվողներին նշավակել են որպես ազգայնամոլ և նրանք պատժվել են իրավապաշտպան մարմինների կողմից:

1998 թ. մարտի 26-ին նախագահ Հեյդար Ալիևը՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության» մասին հրամանագիր է ստորագրել: Այդ հրամանագիրը դարձել է հայերի` «Մեծ Հայաստան» ստեղծելու մտահղացմանը, նրանց կատարած գազանություններին իրավաքաղաքական գնահատական տվող առաջին փաստաթուղթը:

ХХ –րդ դարի սկզբներին 1905-1907 թթ. ցեղասպանություն է կատարվել նախ Բաքվում, այնուհետև Ադրբեջանի մյուս շրջաններում ու Կովկասում: Ադրբեջանցի հայտնի գրող Մ. Ս. Օրդուբադին իր «Արյունոտ տարիներ» գրքում, Միր Մովսում Նավվաբն իր «Հայ-մահմեդական պատերազմը 1905-1906 թթ.» գրքում մանրամասն նկարագրում են այդ տարիներին իրագործված ադրբեջանցիների ցեղասպանությունը:

Էլ ավելի սարսափելի են եղել 1918 թ. դեպքերը: Ադրբեջանցիների նկատմամբ անասելի դաժանությամբ հաշվեհարդար են տեսել Բաքվում, Գուբայում, Շամախիում, Գյանջայում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Իրավանում և այլ վայրերում: Մի շարք տվյալների համաձայն, այդ ժամանակաշրջանում գազանաբար ոչնչացվել է մի քանի հարյուր հազար մարդ, ավերվել են հարյուրավոր գյուղեր: 1918 թ. մարտի վերջին, ապրիլի սկզբին հայ բոլշևիկների գլխավորությամբ ու ակտիվ մասնակցությամբ՝ Բաքվում ու մերձակա գյուղերում իրագործված սարսափելի կոտորածի արդյունքում ոչնչացվել են ավելի քան 15 հազար անմեղ մարդիկ:

1919 և 1920 թթ. Մարտի 31-ը Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետությունում նշվել է որպես Սգո օր:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027