Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Մարտի 31-ին նշվում է ադրբեջանցիների ցեղասպանության օրը»

Բաքու-ԱՊԱ: ХХ-րդ դարում ադրբեջանցիները բազմիցս ոչնչացման են ենթարկվել ու տեղահանվել:

Երկար տարիներ լռության են մատնվել՝ ադրբեջանցիների ոչնչացման ու պատմական ադրբեջանական հողերի յուրացման փաստերը, իսկ այդ մասին արտահայտվողներին ներկայացրել են որպես ազգայնամոլ և պատժել են: 1998 թ. մարտի 26-ին նախագահ Հեյդար Ալիևը՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության» մասին կարգադրություն է ստորագրել: Այդ կարգադրությունը դարձավ հայերի` հանուն «Մեծ Հայաստան» ստեղծելու մտահղացմանը, նրանց կատարած գազանություններին իրավաքաղաքական գնահատական տվող առաջին փաստաթուղթը:

ХХ դարի սկզբներին՝ 1905-1907 թթ. ցեղասպանություն է կատարվել նախ Բաքվում, այնուհետև Ադրբեջանի մյուս շրջաններում: Ադրբեջանցի հայտնի գրող Մ. Ս. Օրդուբադին իր «Արյունոտ տարիներ» գրքում, իսկ Միր Մովսում Նավվաբը՝ իր «1905-1906 թթ. հայ-մահմեդական պատերազմը» գրքում մանրամասն նկարագրում են այդ տարիներին իրագործված ադրբեջանցիների ցեղասպանությունը:

Էլ ավելի սարսափելի են եղել 1918 թ. դեպքերը: Ադրբեջանցիների նկատմամբ անասելի դաժանությամբ հաշվեհարդար են տեսել Բաքվում, Գուբայում, Շամախիում, Գյանջայում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Իրավանում և այլ վայրերում: Այդ ժամանակաշրջանում գազանաբար ոչնչացվել է մի քանի հարյուր հազար մարդ, ավերվել են հարյուրավոր գյուղեր: 1918 թ. մարտի վերջին, ապրիլի սկզբին հայ բոլշևիկների գլխավորությամբ ու ակտիվ մասնակցությամբ՝ Բաքվում ու մերձակա գյուղերում սպանվել է ավելի քան 15 հազար մարդ:

1919 և 1920 թթ. մարտի 31-ը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունում նշվել է որպես Սգո օր:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299