Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պետկոմիտե. Մոտ 30 ադրբեջանցի երեխաներ դեռևս մնում են Հայաստանում գերության մեջ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում՝ Հայաստանի կողմից գերված մոտ 30 ադրբեջանցի երեխաները դեռևս գտնվում են անազատության մեջ, հայտարարել է Ընտանիքի, կանանց ու երեխաների խնդիրներով պետկոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հասնելուց հետո, Բաքվին հաջողվել էր հասնել՝ հայերի կողմից գերի ու պատանդ վերցված 210 երեխաների ազատմանը։ Եվս 61 երեխա համարվում է անհետ կորած, իսկ 27 երեխաները դեռևս գտնվում են հայկական գերության մեջ»,- հինգշաբթի Բաքվում՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է Հ. Հուսեյնովան։

Նրա խոսքով, հայկական օկուպացիայի հետևանքով վիրավորվել են հարյուրավոր ադրբեջանցի երեխաներ։

«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի կողմից սպանվել է 193 ադրբեջանցի երեխա։ Ցավոք, մեր երեխաները շարունկում են զոհվել նաև 1994 թ. հրադադարի մասին պայմանագրի ձեռք բերումից հետո հայկական ագրեսիայի և ահաբեկչության հետևանքով։ Հրադադարի ձեռք բերումից հետո, հայկական ահաբեկչությունից տուժել են 32 ադրբեջանցի երեխաներ, նրանցից 13-ը զոհվել է, իսկ 19-ը վիրավորվել»,- նշել է նա։

Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը սահմանվել է 1944 թվականին։ ԵԱՀԿ-ը՝ կողմերից հրադադարի պայմանների պահպանման մասին տեղեկություններ ստանալու նպատակով, կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ՝ պարբերաբար դիտարկումներ է կազմակերպում շփման գծում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288