Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Փոլադ Բյուլբյուլօղլու. Ադրբեջանում գործում են ավելի քան 300 ռուսալեզու դպրոցներ

Բաքու-ԱՊԱ։ Անհրաժեշտ է բարձրացնել ռուսաց լեզվի նկատմամաբ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը, որպեսզի նրանք ավելի բարձր մակարդակով ուսումնասիրեն այն»:

Այդ մասին՝ Մոսկվայում Ռուսալեզու հաղորդավարների միջազգային ֆորումում հայտարարել է՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Նրա խոսքով, հետխորհրդային երկրներում ռուսաց լեզվի ազդեցությունը շատ բարձր է և այդ լեզուն հանդիսանում է «հետխորհրդային տարածությունում ամրապնդող ցեմենտ»:

«Ադրբեջանի օրինակով կարելի է ասել, որ մեզ մոտ շատ է ընթերցվող ռուսալեզու կայքերի թիվը: Դրա հետ մեկտեղ, առկա են՝ երկրում աշխատող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունների ռուսալեզու տարբերակները: Ադրբեջանում գործում են ավելի քան 300 ռուսալեզու դպրոցներ: Փաստորեն բոլոր բուհերում կա ռուսական սեկտոր»,- հայտարարել է Փ. Բյուլբյուլօղլուն:

Նա նաև ուշադրություն է դարձրել ռուսաց լեզվի որակի բարձրացման հետ կապված առկա խնդրին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276