Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռուսաստանի ԱԳՆ. Կասպիի վերաբերյալ կոնվենցիայի դրույթները գործնականում համաձայնեցված են»

Բաքու-ԱՊԱ: Կասպիի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան գործնականում պատրաստ է ստորագրմա։

Այդ մասին՝ «Կասպիական երկխոսություն» միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է՝ ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի սահմանների սահմանազատման և չափագրման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնակատար Իգոր Բրատչիկովը։

«Այսօրվա դրությամբ կոնվենցիան գրեթե պատրաստ է, դրույթների բացարձակ մեծամասնությունը համաձայնեցված են, ընդ որում այդ դրույթները ներդաշանկորեն հավասարակշռում են բոլոր հինգ կողմերի պահանջները, չեն վնասում երկրներից ոչ մեկի ազգային շահերին,- ասել է նա:- Խնդիրները գնալով պակասում են, մնացել են բառացիորեն մեկ, երկու հարց, մենք իրոք դուրս ենք եկել ֆինիշային գիծ և տեսանելի ապագայում՝ մեր առաջնորդներին այդ փաստաթուղթը ստորագրելու առաջարկություն անելու շանսեր ունենք»։

Բրատչիկովը հիշեցրել է, որ կասպիական չորորդ գագաթնաժողովի ընթացքիւմ, որը կայացել է 2014 թ. Ավստրիայում, մերձասպյան երկրների առաջնորդները՝ ստեղծելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ապագա կոնվենցիայի կարկասը՝ իրոք հասել են բեկումնային պայմանավորվածության։ «Այդ ժամանակ դրվել էր հստակ խնդիր. մինչև հաջորդ գագաթնաժողովը, որը պետք է կայանա Ղազախստանում, ավարտել այդ փաստատթղթի վրա աշխատանքը»,- նշել է նա։

Իր կողմից, ՌԴ-ում Ղազախստանի դեսպան Իմանգալի Թասմագամբետովը հիշեցրել է, որ «Կասպին՝ ոչ միայն այն վայրն է, որտեղ միաձուլվում են տարածաշրջանային գերպետությունների աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական շահերը, այլ դա, առաջին հերթին հանգույց է, որտեղ միանում են Արևելքը Արևմուտքի հետ միացնող՝ Մեծ Մետաքսե ճանապարհի միջմայրցամաքային երթուղիները»։

Նշենք, որ, ավելի վաղ՝ մարտի 6-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարել է, որ կոնվենցիայի վրա աշխատանքների ավարտը ենթադրում է՝ մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման ժամանակ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297