Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Սաադաթ Բանանյարլըն անդամակցել է հայ-ադրբեջանական հարթակին»

Բաքու-ԱՊԱ: Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ադրբեջանական բաժանմունքի ղեկավար Սաադաթ Բանանյարլըն հայտարարել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին» միանալու մասին:

Հայտարարության մեջ ասված է.

«Հարգելի ադրբեջանցի և հայ բարեկամներ: Հարյուրամյա ատելությունից և պատերազմից հետո եկել է խաղաղության, հանդուրժողականության, բեղմնավոր համագործակցության ժամանակը:

Կարևոր եմ համարում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը: Ուզում եմ հարգանքս և աջակցությունս հայտնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը: Շատ կարևոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև այլ կազմակերպությունների ընդունած փաստաթղթերի և որոշումների կատարումը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակը» բացառիկ հնարավորություն է հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ պատճառով էլ միանում եմ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին», որի նպատակը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն է, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնումն ու պահպանումը»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288