Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Վիտալի Կլիչկո. «Ադրբեջանական բռնցքամարտը լուրջ ավանդույթներ ունի»

Բաքու-ԱՊԱ: «Նախ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել Ադրբեջանի նախագահ, հարգելի Իլհամ Ալիևին նրա համար, որ նա պայմաններ է ստեղծել՝ Բաքվում WBC կոնվենցիայի անցկացման համար։ Ինչպես գիտեք, սա շատ կարևոր միջոցառում է»։

Այդ մասին հայտարարել է Բաքվում անցկացվող՝ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի 55-րդ կոնվենցիայի մասնակից Վիտալի Կլիչկոն։

Լրագրողների հետ զրույցում 46-ամյա նախկին բռնցկամարտիկը պատմել է՝ այս միջոցառման Բաքվում անցկացնելու կարևորության մասին։ WBC, WBO և WBA տարբերակներով աշխարհի եռակի չեմպիոն Կլիչկոն համոցված է, որ նման մակարդակի մարզիկներ կաճեն և Ադրբեջանում. «Կոնվենցիայի անդամներ են հանդիսանում հայտնի, լեգենդար բռնցքամարտիկներ։ Իր ժամանակին նրանց շարքում են եղել այնպիսի բռնցքամարտիկներ, ինչպես Մոհամմեդ Ալին, Մայք Թայսոնը, Լենոքս Լուիսը։ Ես հպարտանում են նրանով, որ արժանացել եմ նման պատվին։ Հիանալի է, որ այս միջոցառումը անցկացվում է Բաքվում։ Սա յուրօրինակ կոնվենցիա է։ Ինչու՞։ Որովհետև այս միջոցառումն անցկացվում է միայն այն երկրներում, որի բռնցքամարտիկները հանդիսանում են WBC-ի գոտու տերեր։ Ադրբեջանում չկան նման չեմպիոններ։ Սակայն ես համոզված եմ, որ նման զարգացած ենթակառույցի պայմաններում՝ Ադրբեջանը կունենա WBC տարբերակով իր չեմպիոնները։ Բաքու են ժամանաել աշխարհի ամենահայտնի պրոմոութերները։ Նրանք մոտիկից կծանոթանան Բաքվին։ Այսպիսի միջոցառումների ձեր երկրում անցկացնելը լուրջ խթան կհանդիսանա Ադրբեջանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացման համար։ Ես գիտեմ, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները լուրջ հաջողություններին են հասել։ Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում նույնպես նման հաջողություններ ձեռք կբերվեն»։

Խոսելով Ադրբեջանում իրեն ամենից շատ դուր եկող բռնցքամարտիկի մասին, Վիտալի Կլիչկոն նշել է, որ Մագոմեդռասուլ Մեջիդովը շատ հեռանակարային մարզիկ է. «Մի քանի տարի առաջ, իմ եղբայրը՝ Վլադիմիրը պարտվեց բրիտանացի Էնտոնի Ջոշուային։ Սակայն վարկանիշային մրցաշարներից մեկի եզրափակիչում՝ Ջոշուան պարտվեց ադրբեջանցի բռնցքամարտիկին (Մագոմեդռասուլ Մեջիդով - խմբ.) և բավարարվեց արծաթե մեդալով։ Սա ասում է այն մասին, որ ադրբեջանական բռնցքամարտը լուրջ ավանդույթներ ունի և հարկավոր է զարգացնել դրանք։ Սպորտը այն ուժերից մեկն է, որոնք կարող են փոխել աշխարհը։ Դա ասել է լեգենդար Նելսոն Մանդելան»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297