Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Վրացի պատմաբան. «Հայաստանը պետք է իր ձեռքերը հեռու պահի Ղարաբաղից»

Բաքու-ԱՊԱ: «Հայերը ադրբեջանցիների և վրացիների նկատմամբ ցեղասպանություններ են իրագործել»։

Այդ մասին ասել է՝ Վրաստանի պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Շադիման Բիձաձեն։

Պատմաբանը նշել է, որ 1905-1907 թթ. հայերը ավերել են Թիֆլիսի արվարձաններում գտնվող վրացական գյուղերը. «Բացի դրանից, նրանք ծանր հանցագործություններ են իրագործել Վրաստանի հարավում մուսուլման վրացիների հանդեպ։ Հայերը դաժան կտտանքների կիրառմամբ սպանել են Պալավանդիշվիլիների ընտանիքը»։

Շ. Բիձաձեն ասել է, որ հայերը պետք է հասկանան հարևանների հետ մշտական թշնամության մեջ ապրելու անհնարինությունը։ «Նրանք պետք է իրենց ձեռքերը հեռու պահեն Ադրբեջանի պատմական հողից՝ Ղարաբաղից։ Ինչպես և Վրաստանը, Ադրբեջանը իր օկուպացված հողերի հարցում երբեք զիջումների չի գնա։ Ղարաբաղը ադրբեջանական հող է, իսկ Շուշան՝ ադրբեջանական երաժշտության օրրանը»։

Նա հավելել է, որ 1795 թ. սեպտեմբերին 150 ադրբեջանցիները Թիֆլիսում իրենց կյանք են տվել Վրաստանի թագավոր Իրակլի II-ի համար. «Նրանք թագավորին դուրս են բերել շրջապատումից, իսկ իրենք զոհվել են մարտի դաշտում։ Ադրբեջանցիները կարող են հպարտանալ իրենց պապերով։ Թբիլիսիում ապրող և այստեղ այցելող ադրբեջանցիները պետք է իմանան, որ այս հողերը ողողված են իրենց հերոսական նախնիների արյունով»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027