Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Խոջալուի ողբերգությունից 25 տարի է անցնում»

Բաքու-ԱՊԱ: 1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված խմբավորումները, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ՝ զավթեցին Խոջալու քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսան ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայկական զինված խմբավորումները զրահատեխնիկայի և ԽՍՀՄ-ի ժամանակներից Խանքենդիում տեղակայված՝ 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմի հետ մեկտեղ՝ փետրվարի 25-ին հարձակման անցան Խոջալուի վրա։ Շրջափակման մեջ հայտնված քաղաքի 2500 բնակիչներ փորձեցին փրկվել՝ շարժվելով Աղդամի ուղղությամբ։ Սակայն դարանակալված հայերը գնդակահարեցին խաղաղ բնակչությանը։

Արդյունքում սպանվեց Խոջալուի 613 խաղաղ բնակիչ՝ ներառյալ 63 երեխա, 106 կին և 70 ծեր մարդ։ 8 ընտանիք ամբողջությամբ  ոչնչացվեց, 25 երեխա կորցրեց երկու ծնողներին, իսկ 130-ը՝ մեկ ծնողին, վիրավորվեց 478 մարդ, այդ թվում՝ 76 երեխա, գերի վերցվեց 1275 հոգի։ 150 մարդու՝  այդ թվում 68 կանանց և 26 երեխաների ճակատագիրը մինչև օրս մնում է անհայտ:

Պաշտոնական հաշվարկներով ողբերգության արդյունքում Ադրբեջանի պետությանը և քաղաքացիներին 170 մլն դոլարի վնաս է հասցվել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2017

USD
1.7021
 
EUR
1.9133
 
RR
0.0302