Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում. իսրայելցի նախարար

Բաքու-ԱՊԱ: Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում:

Այդ մասին Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը՝ Մոսկվա այցի արդյունքներով:

«Մենք գործադրել ենք և շարունակում ենք գործադրել ջանքեր, որպեսզի օգնենք Լապշինին, ով միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է: Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է Շաքեդը:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285